Դասարանական երգչախումբը որպես սովորողների երաժշտառիթմական ընդունակությունների զարգացման միջոց

Նպատակ

  • երաժշտական մշակույթի ձևավորում
  • խմբական երգեցողության կարողության ձևավորում
  • ռիթմական ընդունակույթունների զարգացում
  • դասարանի բոլոր սովորողների ներառում
  • համագործակցություն օտար լեզվի դասավանդողների հետ
  • սովորողներին որոնողական, հետազոտական աշխատանքների հանձնարարում

Խնդիրներ

  • դասարանական երգչախմբի ստեղծում
  • գրագետ ունկնդրի ձևավորում
  • ունկնդիր-կատարող կապի ստեղծում
  • հանդիսատեսին երաժշտական նյութը ճիշտ մատուցելուկուլտուրայի ձևավորում

Ժամանակացույցը

Չորս շաբաթ

Մասնակիցների տարիքային խումբը

4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ:

Ընթացք

Դասարանական երգչախմբի համար ընտրել  Ամանորյա համապատասխան երգեր, ներկայացնել դրանց բովանդակությունը և ուսուցանել: Ներառել բոլորին, երաժշտական ունակության առկայությունը կամ բացակայությունը չի կարող հանդիսանալ պատճառ՝ սովորողին չներառելու խմբային աշխատանքի մեջ: Նպատակը՝ բոլորի ներառումն է խմբային երգեցողության մեջ: Աշխատել ինտոնացիոն մաքուր, անսամբլային երգեցողության վրա:  Տեսագրել և պատրաստել փոքրի տեսաֆիլմ:

Կատարել երգի ռիթմին համապատասխան  շարժումներ (Ծափեր, մատներով ճտոցներ,դոփեր) : Որոշել երգչախմբի միասնական հանդերձանքը:

Դասարանական երգչախմբի Ամանօրյա ծրագիրը

  • «Ավետիսներ»
  • «Angels We have»
  • «We wish you a Merry Christmas»
  • Ռ. Ամիրխանյան «Դինգ, դոնգ»
  • Կոմիտաս «Զար, զընգը»
  • «Jingle Bells»
  • Andy Beck «Jazz Cantate»
  • «Jazz Canon»
  • «Բասեն բարիը

Արդյունք

Սովորողները լիարժեք յուրացնում են նյութը, հասկանում են խմբավարի ձեռքի շարժումները, ունեն անսամբլի զգացողություն, կարողանում են միասին կատարել երաժշտական ստեղծագործությունը: Գրագետ ներկայացնում  են ստեղծագործության բովանդակությունը:

Leave a comment