Երաժշտության ընտրությամբ գործունեության խմբի ծրագիր

Նպատակը

  • բազմաձայն մտածողության ձևավորում
  • մանկական նվագարաններով նվագակցելու կարողություն
  • ռիթմական զգացողության  ձևավորում
  • երաժշտական ճաշակի ձևավորում

Continue reading

«Կամերային անսամբլ»- երկարաժամկետ նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ

Նպատակ

  • դասական, ջազային, ազգային և ժամանակակից երաժշտական ստեղծագորությունների   ներկայացում
  • երաժիշտ կատարողների փորձի փոխանակում
  • սովորողների մեջ երաժշտական գործիքների նկատմամբ հետաքրքրության մեծացում

Continue reading

2018-2020 թթ կատարած աշխատանքի հաշվետվություն

2018-2020 թթ աշխատանքային հրավերով գտնվում էի Հնդկաստանում։ Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում դասավանդում էի երաժշտություն և մանկապատանեկան երգչախմբի խմբավարն էի։  Մի քանի ամիս անց իմ նախաձեռնությամբ հիմնադրվեց նաև հայ և հնդիկ ուսուցիչներից կազմված երգչախումբ։ Իսկ սովորողների հանգստի ժամերին կազմակերպում էի նաև ազգային պարերի ուսուցումներ։  2019թ-ից ստանձնեցի նաև Մարդասիրական Ճեմարանի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։ Continue reading

Ընտանեկան երաժշտական գործունեություն

Նպատակ

  • համագործակցություն ընտանիքի անդամների հետ
  • ծնողներին ներգրավվել Կրթահամալիրի ուսումնական և ժամանցային ծրագրերի մեջ
  • ազգային հոգևոր մշակույթի ներկայացում
  • փորձի փոխանակում
  • երաժշտական մշակույթի ձևավորում
  • սովորողների և ծնողների որոնողական, հետազոտական աշխատանքների զարգացում

Continue reading

Մայրենի լեզվի միջազգային օր

Մարդասիրական ճեմարանում սովորողները տարբեր երկրներում ապրող հայ, կամ հայկական արմատներ ունեցող երեխաներ են ( Հայաստան, Ռուսաստան, Մյանմա, Իրաք, Պարսկաստան, նաև Հնդկաստան) ։ Եվ այս միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ, երգեր այս բոլոր լեզուներով։  Ու քանի որ հայկական, բայց միջազգային դպրոց է և  կրթության լեզուն անգլերենն է, վերջում որպես ամփոփում անգլերեն լեզվով հնչեց ” It’s a small world” երգը։ 

Continue reading

Տեառնընդառաջը Հնդկաստանում

Հայոց Մարդասիրական Ճեմարանի սաները Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ազգային երգ ու պարով  տեառնընդառաջ են նշում, ինչը ոչ միայն մեր հնդիկ աշխատողների համար էր  շատ զարմանալի և տարօրինակ, այլ նաև մեր սովորողների, ովքեր եկել էին տարբեր երկրներից։

Չնայած երաժշտության դասին դիտել էին տեառնընդառաջի տեսագրություններ, պատմել էի, սովորել էին երգեր, բայց երբ իրենք դարձան մասնակից կատարողը ոգևորությանը չափ չկար։

Մի քանի օր դեռ երգում էին․

Տրնդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես ելիր գեղես․․․․

Continue reading

Թևանյան կենտրոնի բացումը

Փետրվարի 3-ին Հայոց Մարդասիրական ճեմարանում տեղի ունեցավ «Թևանյան կենտրոն» անվամբ ուսումնական նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը:

Մանկական երգչախումբը   բացման արարողությանը համերգային համարներով ներկայացավ  նոր երաժշտության սենյակում։ Կատարեցինք  ջազզային ստեղծագործություններ, ջութակի և դաշնամուրի նվագակցությամբ։ Continue reading

Սուրբ Ծնունդն Ալլեն այգում

Երգչախմբի տոնական ելույթը Կալկաթա քաղաքի ոստիկանության կողմից  կազմակերպված   ամենամյա սուրբծննդյան միջոցառմանը Ալլեն այգում (Allen park)։ Մի քանի օր տևող միջոցառմանը Կալկաթա քաղաքի  տարբեր երաժշտական խմբերի և անհատ կատարողների հետ ելույթ ունեցավ նաև հայկական երգչախումբը։ Continue reading