Կատարած աշխատանքի հաշվետվություն

Սեբաստացի կրթահամալիրում Երաժշտության դասավանդման փորձաշրջանի ընթացքում նոյեմբեր ամսից կամավորական աշխատանք եմ կատարել Արևմտյան դպրոցում, հավաքել եմ դասարանական երգչախումբ: Ինչի արդյունքում սովորողները մեդիաուրբաթին  երկձայն կատարեցին Andy Beac «Jazz Cantate»:

Մասնակություն եմ ունեցել նաև «Սեբաստացու օրեր» ամենամյա բաց ստուգատեսին «Պարապմունք — համերգ» ,  «Սովորող — սովորեցնող» ,  «Պարերգը՝ որպես երաժշտական գործունեության բաղկացուցիչ» ,  «Կոմիտասի գրառած երգերի կատարում»   (երաժշտության դասավանդողներ՝ Սոֆյա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան):

Դեկտեմբերից երկու ամիս ժամկետով անցել եմ աշխատանքի Արևմտյան դպրոցում: Աշխատել եմ 3- րդ, 4-րդ,  5-րդ դասարանի սովորողների հետ: Դեկտեմբեր ամսվա երկու մեդիաուրբաթներից մեկի ժամանակ սովորողները կատարել են սուրբ ծննդյան երգերից  «Angels»-ը, մյուսի ժամանակ երգել են «We wish you a Merry Christmas»:

Մասնակցել եմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների վերապատրաստման դասընթացին: Սոֆյա Գրիգորյանի հետ միասին սովորեցրել ենք պատրաստել չարխափաններ և դրանցով ռիթմիկ նվագակցություն ստանալով երգել Զար զընգը:

Ծնողական սեմինարի ժամանակ, ծնողների սովորեցրել եմ պարերգեր (1.1 Դասարան, դասվար Աշխեն Թովմասյան):

Արևմտյան դպրոցում կազմակերպված «Ամանորյա Դիմակահանդեսին» իմ մասնակցությունն եմ ունեցել:

Ամբողջ ամսվա ընթացում սովորողները  սովորել են  սուրբ ծննդյան երգեր՝ «Angels», «We wish you a Merry Christmas», «Jazz Canon», Ռ. Ամիրխանյան «Դինգ դոնգ»,  Ավետիսներ, պարերգեր: Եվ «Ամանորյա գույներ, ղողանջներ» նախագծի շրջանակում Սեբաստացի համերգասրահում Արևմտյան դպրոցը  դասարանական համերգով ելույթ է ունեցել:

 

Մեդիաուրբաթ 12.01.2018թ

Leave a comment