Մարտ ամսվա հաշվետվություն

  • Հանրապետության դասվարների վերապատրաստում /Մարտի 1-3/ 
  • «Հանդիպում ժամանակակից արվեստագետների հետ» նախագծի շրջանակներում- երկրորդ հանդիպում երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի հետ :
  • «Արևմտյան դպրոցի երգչախմբի կազմավորումը ծառատունկով»:

https://nardav08gmail.wordpress.com/2018/03/31/երգչախմբի-կազմավորման-սկիզբը-ծառատ/

 

  • Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գյումրի:
  • Մասնակցություն ուսումնական պատարագին:

 

  • Արևմտյան դպրոցի մեդիաուրբաթ «Երկնից գետնից»
  • Երկու սերունդ «Սովորող սովորեցնող»

https://nardav08gmail.wordpress.com/2018/03/19/երկու-սերունդ-սովորող-սովորեցնող/

 

Երգեհոնային երաժշտության ունկնդրում

Մարտի 24-ին, մեր գարնանային շաբաթը առանձնահատուկ ու գեղեցիկ ընթացք ստացավ։ <<Մեր հայտնի ժամանակակիցները>> համագործակցային նախագծի շրջանակներում, այս անգամ էլ այցելեցինք Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն՝ երգեհոնային երաժշտություն ունկնդրելու և երգոհանարուհի՝ Թերեզա Ոսկանյանի հետ ծանոթանալու նպատակով։

Մի խումբ երաժշտասեր սովորողների և ծնողների հետ մասնակցեցինք երկար սպասված համերգին։ Խաղաղ ու անշտապ քայլքով, գարնանային ծառերը ֆոտոնկարելով, գարնան ծաղկունքը վայելելով, նշված ժամին հանդիպեցինք Կոմիատսի անվան Կամերային երաժշտության տան բակում։

Համերգը նվիրված էր Բախի 330 ամյակին։ Ափսոսանքով արձահանգրեցինք, որ դահլիճը կիսադատարկ էր։ Այսպիսի՜ համերգ՝ կիսադատարկ դահլիճով․․․

Դրսում շառաչում էր գարնանային խենթ ու անսպասելի քամին, իսկ մեզ` գնահատող ունկնդիրներիս, երգեհոնի կախարդիչ հնչյունները կլանել, վեր էին տարել․․․

Համերգի ողջ ընթացքում տարբեր կտորներ էի նկարահանում ու շարունակ հիանում իմ կրտսեր բարեկիրթ ունկնդիրներով։

Ֆանտազիա և ֆուգա դո-մինոր

Կատարող՝ Կարինե Հովհաննիսյան

 

Մեկ ժամ, տասնհինգ րոպե տևած համերգը խաղաղ, ընկղմված, մեկ շնչով լսելուց հետո էլ շտապեցինք բեմ՝ երգեհոնը մոտիկից տեսնելու, ուսումնասիրելու և երգեհոնահարուհուն հարցեր տալու նպատակով։ Իհարկե՛  հարցազրույցի նախաձեռնությունն իր ձեռքը վերցրած հետաքրքրասեր Դավիթը, հերթ չէր տալիս իր ավագ ընկերներին, սակայն, կարծում եմ, ներկա գտնվողներից յուրաքանչյուրը ստացավ իրեն հետաքրքրող հարցի պատասխանը։ Ուրախալի էր, որ դահլիճում գտնվողները հետաքրքրվում, երգեհոնահար կատարողները գովասանքի ու հիացումի խոսքեր էին ասում կրթահամալիրի հասցեին՝ այսպիսի կիրթ ունկնդիրներ դաստիարակելու, երաժշտական կրթությունը հետևողականորեն խրախուսելու, ճանաչողական նման նախագծեր իրականացնելու համար։

Շնորհակալ ենք մեր երաժշտության դասվանդող՝ Նարինե Դավթյանին, այս հանդիպումը նախաձեռնելու, խնամքով ու սրտացավ կազմակերպելու համար։ Այս անգամ նա հեռավար էր մասնակցում համերգին, քանի որ Սոնա Փափազյանի ու սովորողների մի խմբի հետ, ճանաչողական այցով գտնվում էր Գյումրիում։

Մեր հանդիպումները շարունականան են լինելու և վստահ եմ, որ հաջորդ անգամ ավելի մեծ  թվով սեբաստացիներ կմասնակցեն համերգ-ունկնդրությանը։

Հաջորդ համերգը նախատեսվում է ապրիլի 27-ին։ Հուսանք, որ այս անգամ Կամերային երաժշտության տան դահլիճը լեցուն կլինի բարձրակարգ երաժշտությունը գնահատող տարատարիք ունկնդիրներով։

Արմինե Աբրահամյանի բլոգից:

Սեբաստացիները Գյումրիում 2

Գյումրիում եղած օրերը համընկան Ծաղկազարդի ծեսի հետ: Նախապես պայմանավորվել էինք Գյումրու Մանկավարժական համալսարանի դասախոս, ազգագրագետ՝ Կարինե Սահակյանի հետ, ով էլ մեզ հետաքրքր մանրամասներ հաղորդեց Ծաղկազարդի և Զատկի ծեսերի մասին, ինչպես նաև մենք էլ առիթ ունեցանք իրեն զարմացնելու , երբ հասկացավ որ շատ բան ծեսի մասին մենք գիտենք, երգում ենք, նույն կերպ անցկացնում ենք ծեսի խորհուրդը կրթահամալիրում:  Continue reading

Սեբաստացիների արկածները Գյումրիում

Եռօրյա հայրենագիտական-մշակութային արշավի ժամանակ Գյումրին ճանաչելու լայն հնարավորություններ ունեինք և նախապես որոշել էինք, որ հենց լինեինք Գյումրիում անպայման պետք է այցելեինք «Իմ ֆռռիկը»  Continue reading

«Երգչախմբի կազմավորման սկիզբը ծառատունկով»

Երգչախմբի հիմքը դրվեց ծառատունկով:

Պտղատու ծառներ էին` բալենի, խնձորենի, տանձենի, սալորենի, որոնք բերվել էին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղից:

Արևմտյան դպրոցի սովորողների հետ միասին երգ ու պարով անցանք աշխատանքի: Հաճելի աշխատանք էր, լի սպասումներով:

Լիահույս ենք, որ հաջորդ տարիներին երգ ու պարով բերքահավաք կանենք: