«Հանդիպում ժամանակակից արվեստագետների հետ» նախագիծը «Ուսումնական պատարագ» նախագծի շրջանակներում

 

IMG_5239

Համակարգողներ՝ Նարինե Դավթյան, Արմինե Աբրահամյան, Սոնա Փափազյան, Սոֆյա Գրիգորյան

Նպատակը՝

  • Հանդիպում ժամանակակից արվեստի գործիչների հետ․

Խնդիրները՝

  • Ճանաչել մերօրյա գործիչներին, նրանց հետ հանդիպման զրույց-քննարկումների ընթացքում
  • Բացահայտել արվեստի տարբեր ճյուղերի կապը
  • Որոնողական, հետազոտական աշխատանքների միջոցով նրանց ստեղծագործական գործունեության ուսումնասիրություն և մասնակցություն
  • Այցելություն համերգասրահ
  • Հարզազրույցների, կլոր-սեղան քննարկումների նախապատրաստում:

Բովանդակություն

  • Հյուրի կյանքի և գործունեության ուսումնասիրություն։ Անհատական և խմբային նախագծեր։
  • Սովորողները տարբեր աղբյուրներից նյութեր են հավաքում տվյալ ստեղծագործողի մասին։
  • Ծանոթանում, քննարկում կամ կատարում են տվյալ ստեղծագործողի ստեղծագործություններից։
  • Նախապատրաստվում են հանդիպմանը։ Հարցեր են մշակում, հյուրեր են հրավիրում և այլն․․․

Մասնակիցներ

Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ:

Արդյունքում՝

Ուսումնական նախագծային փաթեթների ստեղծում

  • Տեսանյութեր
  • Ռադիոնյութեր
  • Պատումներ
  • Համերգներ
  • Պլեներ
  • Ցուցադրություններ
  • Համերգ, ցուցադրությունների մասնակցություն

Հանդիպում երրորդ

Մայիսի 12-ին ժամը 14:00-ին Կոմիտասի անվան ազգային երաժշտության կենտրոնում  հանդիպում երգեհոնահար Հարություն  Թագվորյանի հետ: Ծրագրում ՝ հատվածներ Կոմիտասի և Մ. Եկմալյանի  «Պատարագներից»:

Leave a comment