Թևանյան կենտրոնի բացումը

Փետրվարի 3-ին Հայոց Մարդասիրական ճեմարանում տեղի ունեցավ «Թևանյան կենտրոն» անվամբ ուսումնական նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը:

Մանկական երգչախումբը   բացման արարողությանը համերգային համարներով ներկայացավ  նոր երաժշտության սենյակում։ Կատարեցինք  ջազզային ստեղծագործություններ, ջութակի և դաշնամուրի նվագակցությամբ։

Ողջ ծրագիրն իրականացվել էր  ճեմարանի վաստակաշատ շրջանավարտ, Ավստրալիայում բնակվող գործարար Ավո Թևանյանի հովանավորությամբ, ինչպես նաև Ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի նախաձեռնությամբ ու հետևողական աշխատանքի շնորհիվ:

Մասնաշենքի  բացմանը, ներկա էին Հնդկաստանում՝ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, բարերար՝ Ավո Թևանյանը իր որդու՝ Դավիթ Թևանյանի հետ, Կալկաթայի հայոց եկեղեցու վարչության անդամները, հնդկահայեր, ճեմարանի ուսուցիչներն ու սաները և այլ հյուրեր։

 

Leave a comment