Տեառնընդառաջը Հնդկաստանում

Հայոց Մարդասիրական Ճեմարանի սաները Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ազգային երգ ու պարով  տեառնընդառաջ են նշում, ինչը ոչ միայն մեր հնդիկ աշխատողների համար էր  շատ զարմանալի և տարօրինակ, այլ նաև մեր սովորողների, ովքեր եկել էին տարբեր երկրներից։

Չնայած երաժշտության դասին դիտել էին տեառնընդառաջի տեսագրություններ, պատմել էի, սովորել էին երգեր, բայց երբ իրենք դարձան մասնակից կատարողը ոգևորությանը չափ չկար։

Մի քանի օր դեռ երգում էին․

Տրնդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես ելիր գեղես․․․․

Leave a comment