Մայրենի լեզվի միջազգային օր

Մարդասիրական ճեմարանում սովորողները տարբեր երկրներում ապրող հայ, կամ հայկական արմատներ ունեցող երեխաներ են ( Հայաստան, Ռուսաստան, Մյանմա, Իրաք, Պարսկաստան, նաև Հնդկաստան) ։ Եվ այս միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ, երգեր այս բոլոր լեզուներով։  Ու քանի որ հայկական, բայց միջազգային դպրոց է և  կրթության լեզուն անգլերենն է, վերջում որպես ամփոփում անգլերեն լեզվով հնչեց ” It’s a small world” երգը։ 

1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են  Հնդկաստանից, կազմավորվում է  Պակիստանպետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու  լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է՝ զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թվականին նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։

Leave a comment