2018-2020 թթ կատարած աշխատանքի հաշվետվություն

2018-2020 թթ աշխատանքային հրավերով գտնվում էի Հնդկաստանում։ Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում դասավանդում էի երաժշտություն և մանկապատանեկան երգչախմբի խմբավարն էի։  Մի քանի ամիս անց իմ նախաձեռնությամբ հիմնադրվեց նաև հայ և հնդիկ ուսուցիչներից կազմված երգչախումբ։ Իսկ սովորողների հանգստի ժամերին կազմակերպում էի նաև ազգային պարերի ուսուցումներ։  2019թ-ից ստանձնեցի նաև Մարդասիրական Ճեմարանի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։

Մանկապատանեկան երգչախումբի հետ ելույթներ ենք  ունեցել ճեմարանում կազմակերպված միջոցառումների ժամանակ, ինչպես նաև հրավիրվել ենք ճեմարանից դուրս համերգների։ Բայցի այդ, Կալկաթայի և Բենգոլիա նահանգի հայական եկեղեցիներում երգչախումբը իմ ղեկավարությամբ (հաճախ նաև նվագակցությամբ) երգում  էր  կիակնօրյա և տոնական օրերի պատարագներին։

Ուսուցչական ե երգչախումբն իրենից ներկայացնում է հայ-հնդկական մշակութային գեղեցիկ համագործակցություն։  Կատարել ենք հայերեն, բենգոլի, հինդի լեզուներով երգեր։

Այս ընթացքի իմ աշխատանքային գործունեության մասին ավելի մանրամասն նեքևի հղումներում։

Սեպտեմբերի 8-ին, Պոլ Չաթերին նվիրված  միջոցառմանն առաջին անգամ իմ նախաձեռնությամբ ստեղծված հայ-հնդկական ուսուցչական երգչախմբի առաջին բեմելն էր։ Կատարեցինք Առնո Բաբաջանյանի <<Ազգ Փառապանծ>> երգը երկձայն ջութակի և դաշնամուրի նվագակցությամբ,  Թագորի <<Jogoto jure>> երգերը։

Ֆլեշմոբը սկսվեց Ավետ Տերտերյանի սիմֆոնիայի հնչյունների ներքո, իրենից ներկայացնում էր մի փոքրիկ բեմադրություն։ Երբ վերջում երեխաների շարքերով ստացանք 27 թիվը, որը

Leave a comment